երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գերմանիայում հայտարարել են էներգետիկ ճգնաժամի պատճառով հիվանդանոցները փակելու վտանգի մասին

Գերմանիայում հայտարարել են էներգետիկ ճգնաժամի պատճառով հիվանդանոցները փակելու վտանգի մասին

Գերմանիայում էներգետիկ ճգնաժամի պատճառով շուտով կարող են փակվել հիվանդանոցները։ Iz.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 16-ին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախը RND-ի խմբագրությանը տված հարցազրույցում։

Գերմանական առողջապահական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ռուսական էներգառեսուրսների մատակարարման խափանումների պատճառով առաջացած խնդիրները կարող են հարվածի տակ դնել բոլոր սոցիալական օբյեկտները, այդ թվում՝ հիվանդանոցները:

Լաուտերբախը մտահոգություն է հայտնել այս իրավիճակի կապակցությամբ՝ նախազգուշացնելով կլինիկաների արագ սնանկացման իրական վտանգի մասին։

«Եթե մենք արագ և իսկապես արմատական չարձագանքենք, հիվանդանոցներ կփակվեմ», – ասել է քաղաքական գործիչը:

Լաուտերբախի խոսքով ՝ սոցիալական ոլորտի ֆինանսավորման դեֆիցիտը 2022 եւ 2023 թվականներին կկազմի շուրջ 15 մլրդ եվրո: Այս պայմաններում, նշել է նախարարը, պետությունը չի կարող աջակցել դրա կարիքն ունեցող բոլոր ձեռնարկություններին ու կազմակերպություններին։

«Մենք չենք կարող յուրաքանչյուր ոլորտի համար հատուկ հիմնադրամ սահմանել», – ասել է նա:

Զրույցի վերջում քաղաքական գործիչը նշել է, որ առաջիկա մի քանի ամիսներին Գերմանիայում հիվանդանոցները կբախվեն իրացվելիության շատ լուրջ խնդրի:

  • Կիսվել: