շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գերմանիայի ընդդիմությունը կոչ է անում արգելել շենգենյան վիզաների տրամադրումը ռուսներին

Գերմանիայի ընդդիմությունը կոչ է անում արգելել շենգենյան վիզաների տրամադրումը ռուսներին

Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների ընդդիմադիր բլոկի ներկայացուցիչները հանդես են գալիս ռուսներին շենգենյան վիզաների տրամադրումը դադարեցնելու օգտին: Այս մասին հայտնում է Bild am Sonntag թերթը:

 

Պարբերականը նշվում է, որ Գերմանիայում աստիճանաբար ավելանում է քաղաքական գործիչների թիվը, ովքեր կոչ են անում օրինակ վերցնել Էստոնիայից, որը կտրականապես դեմ է ռուսներին վիզա տրամադրելուն:

 

Խմբակցության ներկայացուցիչ Յուրգեն Հարդտը հայտարարել է, որ բոլոր նրանց, ովքեր անձամբ շահ ունեն ՌԴ իշխանություններից, այլևս չի կարելի թույլ տալ մուտք գործել ԵՄ: Սակայն ռուսների համար համընդհանուր արգելքը, ովքեր պատասխանատու չեն Ուկրաինայի կոնֆլիկտի համար, նրա կարծիքով՝ արդարացված չէ: Ինչպես ընդգծում է Հարդտը, ռուս ժողովուրդը թշնամի չէ:

TASS-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ ԱԳ նախարարները օգոստոսի 30-31-ը Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն ռուսներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու Մերձբալթյան երկրների և Ֆինլանդիայի առաջարկը: Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է Եվրահանձնաժողովը:

  • Կիսվել: