Գերմանիայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Գերմանիայի ու Թուրքիայի արտգործնախարարներ Հայքո Մաասը և Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատճառով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության վերջին զարգացումները: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Գրառման մեջ ասված է. ՛՛Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Հիմնական նպատակը պետք է լինի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը՛՛: