երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գերմանիայի քաղաքացիների 20-30 տոկոսը համաձայն չէ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը. Շոլց

Գերմանիայի քաղաքացիների 20-30 տոկոսը համաձայն չէ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ գերմանացիների մինչև 30 տոկոսը դժգոհ է Բեռլինի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից և ուկրաինական բանակին զենք մատակարարելուց։

Այս մասին կանցլերը ասել է գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում:

«Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում տպավորություն է ստեղծվել, որ 20-30 տոկոսը համաձայն չէ պատժամիջոցների և Ուկրանիային զենքի մատակարարելու քաղաքականությանը: Նրանց թվում կան գրեթե բոլոր քաղաքական հայացքների տեր ընտրողներ»,- ասել է Շոլցը։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը պնդել  է նաև, որ չնայած այս քաղաքականությանը չհամաձայնողների առարկություններին, Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային։

  • Կիսվել: