ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գերմանիայի կառավարող կոալիցիան համաձայնվել է ծանր սպառազինություններ մատակարարել Կիեւին

Գերմանիայի կառավարող կոալիցիան համաձայնվել է ծանր սպառազինություններ մատակարարել Կիեւին

 Գերմանիայում կառավարող կոալիցիան (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «կանաչներ» եւ Ազատ դեմոկրատական կուսակցություն) համաձայնության Է եկել Ուկրաինային ծանր սպառազինություններ մատակարարելու շուրջ:  Ապրիլի 13-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Ազատ դեմոկտրատական կուսակցության խմբակցության պաշտպանության հարցերի փորձագետ Մարկուս Ֆաբերը:

Գերմանիան այժմ արագորեն ծանր զենք կմատակարարի Ուկրաինային: Ես ուրախ եմ, որ մենք՝ Ազատ դեմոկրատական կուսակցության խմբակցությունը, կարողացանք դրանում համոզել մեր կոալիցիոն գործընկերներին»,- գրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:

  • Կիսվել: