շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գերմանիայի կանցլերը ցանկանում է պահպանել կառավարության ղեկավարի պաշտոնը

Գերմանիայի կանցլերը ցանկանում է պահպանել կառավարության ղեկավարի պաշտոնը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցանկանում է պահպանել կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին նա ասել է Der Spiegel-ին տված հարցազրույցում:

«Ես սիրում եմ կանցլեր լինել: Իմ նպատակն է, որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը հնարավորինս ուժեղ դառնա և ղեկավարի հաջորդ կառավարությունը»,-նշել է նա:

Նշենք, որ նախկինում նա բազմիցս հայտարարել էր իր կանցլերական հավակնությունների մասին։ Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի սեպտեմբերի 28-ին։ Դրանց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն և կընտրվի նոր կանցլեր։

  • Կիսվել: