կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գերմանիայի արևելքում ցույցեր են անցկացվել հանուն հակառուսական պատժամիջոցների չեղարկման

Գերմանիայի արևելքում ցույցեր են անցկացվել հանուն հակառուսական պատժամիջոցների չեղարկման

Գերմանիայի արևելքում ցույցեր են անցկացվել՝ հանուն հակառուսական պատժամիջոցների չեղարկման: Ակցիաներն անցկացվել են Արևելյան Գերմանիայում ճգնաժամի պատճառով:

Նախօրեին Գերմանիայի արևելյան Մեքլենբուրգ-Պոմերանիա նահանգի ավելի քան 15 քաղաքում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Ուկրաինային, խաղաղ բանակցություններ սկսել և չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ հաղորդում է գերմանական dpa գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Շվերին և Նոյբրանդենբուրգ քաղաքներում ցուցարարների պահանջներից են եղել մատչելի էներգիա մատակարարելու քաղաքականություն վարելու, ինչպես նաև կեցության մատչելիության համար կոչերը։ Հանրահավաքներից մի քանիսում հնչել են նաև խաղաղ բանակցություններ սկսելու, Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու կոչերը՝ հայտնում է dpa-ն:

Մագդեբուրգում ցուցարարները հանդես են եկել «Վերջ տվեք գազի մատակարարումների մասին ստերին», «Մենք չենք փրկի ամբողջ աշխարհը» և «Դադարեցնել գների պայթյունը՝ հանուն խաղաղության, ազատության և բարգավաճման» կոչերով: Ցույցեր են եղել նաև Սաքսոնիա-Անհալթ, Թյուրինգիա և Սաքսոնիա նահանգներում։

Ոստիկանության նախնական տվյալներով՝ մեծ թվով ցուցարարներ մասնակցել են Մեքլենբուրգ-Պոմերանիայի մայրաքաղաք Շվերինում տեղի ունեցած ցույցին:

  • Կիսվել: