շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հանովերում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումը

Գերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հանովերում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Հանովերում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումը, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Գերմանական կառավարությունը տեղյակ է Հանովերում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա երեկ տեղի ունեցած հարձակման մասին: Մենք դա դատապարտում ենք ամենախիստ ձևով, կապի մեջ ենք թուրքական կողմի հետ և հուսով ենք, որ հանցագործները արագ կբացահայտվեն ու կպատժվեն», - ասել է գերմանացի դիվանագետը։

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ՝ հյուպատոսության վրա հարձակման հետ կապված, Գերմանիայի իշխանություններին հիշեցրել է Թուրքիայի քաղաքացիների և դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անվտանգության ապահովման պատասխանատվության մասին։

Ըստ թուրքական կողմի՝ հարձակում իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակիցները, որոնք ակտիվացնում են իրենց գործողությունները Եվրոպայում թուրքական համայնքի դեմ: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հանովերում կուսակցության մի խումբ կողմնակիցներ երթ էին կազմակերպել՝ հաջակցություն այդ կազմակերպության։ 12 մասնակից եկել է գլխավոր հյուպատոսություն և փորձել կոտրել շենքի մուտքի ապակիները։ 

  • Կիսվել: