կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գերմանիան նախատեսում է 11 միլիոն եվրոյի զինտեխնիկա ուղարկել Ուկրաինա

Գերմանիան նախատեսում է 11 միլիոն եվրոյի զինտեխնիկա ուղարկել Ուկրաինա

Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային 11 միլիոն եվրոյի օգնության նոր փաթեթ է պատրաստել՝ ներառյալ ռազմական տեխնիկան, որը նախատեսված է ձմռան ամիսների համար։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է գերմանական Der Spiegel ամսագիրը։

Փաթեթը ներառում է ջերմային ներքնազգեստի և ձմեռային այլ հանդերձանքի 100,000 հավաքածու, 100 տաքացվող հրամանատարական վրաններ, հարյուրավոր շարժական էներգիայի գեներատորներ և սննդի պաշարներ:

Նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովը ամռան վերջին ՆԱՏՕ-ի միջոցով ձմեռային տեխնիկա է խնդրել իր զինվորականների համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ուղղված դիմումում նա նշել է, որ Կիևին 200 հազար զինվորի համար անհրաժեշտ է համազգեստ։

Ըստ հրապարակման, ՆԱՏՕ-ի մի քանի այլ երկրներ հայտնել են, որ իրենք նույնպես ցանկանում են ձմեռային օգնության փաթեթներ ձևավորել, որոնք նման են Գերմանիայում պատրաստվածներին։

Սեպտեմբերի վերջին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահեցրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որ կշարունակի իր աջակցությունը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան չի դադարեցնի Ուկրաինային քաղաքական, ֆինանսական և հումանիտար աջակցությունը և կշարունակի զենք մատակարարել։

Սակայն ավելի վաղ Զելենսկին քննադատել էր Գերմանիային ուկրաինական բանակին ժամանակակից տանկեր մատակարարելուց հրաժարվելու համար։

  • Կիսվել: