շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գերմանիան հաստատել է Ուկրաինային սպառազինություն մատակարարելու մասին որոշումը

Գերմանիան հաստատել է Ուկրաինային սպառազինություն մատակարարելու մասին որոշումը

Գերմանիայի կառավարությունը Նիդերլանդներին թույլատրել է գերմանական արտադրության 400 հակատանկային նռնականետեր մատակարարել Ուկրաինային, հաղորդում է Deutsche Welle-ը

Նշվում է, որ այդ քայլը համաձայնեցված է դաշնային կանցլերի գրասենյակի, արտաքին գործերի նախարարության, էկոնոմիկայի ու կլիմայի պաշտպանության, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության միջեւ:

Բեռլինը նաեւ թույլատրել է Էստոնիային հաուբիցներ մատակարարել Ուկրաինային, որոնք նախկինում գտնվել են ԳԴՀ Ազգային ժողովրդական բանակի սպառազինությունների կազմում: 1990թ. Գերմանիայի վերամիավորումից հետո դրանք վաճառվել են Ֆինլանդիային:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գործընկեր երկրներին թույլ է տվել Ուկրաինային գերմանական արտադրության զենք մատակարարել։

 

 

  • Կիսվել: