երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը ավելի շատ սպառազինություն կգնեն՝ դա Ուկրաինային փոխանցելու համար

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը ավելի շատ սպառազինություն կգնեն՝ դա Ուկրաինային փոխանցելու համար

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը կավելացնեն երրորդ երկրներից սպառազինությունների գնումները՝ դրանք Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելու համար։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարների հետ համատեղ համաժողովում:

«Այս պահից սկսած՝ մենք ավելի շատ զենք կգնենք Ուկրաինայի համար, ընդ որում՝ համաշխարհային ամբողջ շուկայից։ Կընդլայնվի նաև ռազմական տեխնիկայի արտադրությունը, այդ թվում՝ Ուկրաինայում գործընկերների հետ համագործակցության հաշվին»,- ասել է Շոլցը։

Նա նաև տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «Ռամշտայն» ձևաչափով հանդիպումների ընթացքում կոալիցիա կստեղծեն Ուկրաինայի զինված ուժերին հեռահար զինատեսակներ փոխանցելու համար:

  • Կիսվել: