երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Գերմանացի պատգամավորներն առաջարկում են զենքի մատակարարման էմբարգո սահմանել Թուրքիայի համար

Գերմանացի պատգամավորներն առաջարկում են զենքի մատակարարման էմբարգո սահմանել Թուրքիայի համար

Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը Կանաչների կուսակցության հետ միասին Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վարվող ռազմատենչ քաղաքականության և մարդու իրավունքների ոտնահարումների համար Բունդեսթագ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգոյի սահմանում, տեղեկացնում է Deutsche Welle-ը:

Նշվում է, որ «Ձախ» կուսակցության կողմից պատրաստված և «Ո՛չ Թուրքիային զենք տալուն» վերնագրով առաջարկը նոյեմբերի 20-ին ուղարկվել է Դաշնային խորհուրդ։

Ինչպես ակնկալվում է՝ առաջիկա շաբաթվա ընթացքում այն կմտնի խորհրդի օրակարգ՝ քննարկման համար։ 

  • Կիսվել: