ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Գազպրոմ»–ն իր վրա է վերցրել ԼՂ-ի 600 փախստական ընտանիքի բնակարանով ապահովումն ու կոմունալ ծախսերը». Գալուզին

«Գազպրոմ»–ն իր վրա է վերցրել ԼՂ-ի 600 փախստական ընտանիքի բնակարանով ապահովումն ու կոմունալ ծախսերը». Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում Ղարաբաղի հայ փախստականներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցում․

«Նախ, հենց Ռուսաստանն էր այն երկիրը, որը դեռևս սեպտեմբերի 19-ի դեպքերից առաջ ճանապարհ բացեց Ղարաբաղի հայ բնակչությանը հումանիտար մատակարարումների համար»,- ասել է նա՝ հավելելով․ «Այս պահի դրությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Ղարաբաղի հայերին տրամադրվել է շուրջ 200 տոննա սննդամթերք և վառելիքաքսուքային նյութեր»:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատրաստ է մոտ 10 տոննա մարդասիրական բեռ տրամադրել. «Հուսով ենք, որ այս օգնությունը շուտով կմատակարարվի»:

Գալուզինը նաև ասել է, որ մոտ 20 տոննա մարդասիրական բեռ է մատակարարվել Վոլգոգրադի մարզից. «Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելու գործում ակտիվ մասնակցություն ունի ռուսական գործարար համայնքը։ Հոկտեմբերի 1-ից «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն Հայաստանում էլեկտրագնացքներով անվճար փոխադրումներ է ապահովում հենց այդ կատեգորիայի քաղաքացիների համար։ «Ռուսալ» կորպորացիան նպաստում է այդ մարդկանց աշխատանքի տեղավորմանը։ «Գազպրոմ»–ն իր վրա է վերցրել Ղարաբաղի 600 փախստական ընտանիքի բնակարանով ապահովումն ու կոմունալ ծախսերը։ Մենք, բնականաբար, կանգ չենք առնի ու կշարունակենք այդ օգնությունը․ կհայտարարենք դրա մասին, երբ պատրաստ լինենք»։

  • Կիսվել: