երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Գազպրոմ»-ի ղեկավարը չի բացառել, որ թուրքական հանգույցով հնարավոր կլինի վերաուղղորդել «Հյուսիսային հոսքեր»-ից դուրս մնացած գազի ծավալները

«Գազպրոմ»-ի ղեկավարը չի բացառել, որ թուրքական հանգույցով հնարավոր կլինի վերաուղղորդել «Հյուսիսային հոսքեր»-ից դուրս մնացած գազի ծավալները

՛՛Գազպրոմ՛՛-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը չի բացառել, որ թուրքական հանգույցով հնարավոր կլինի վերաուղղորդել ահաբեկչական գործողությունների պատճառով ՛՛Հյուսիսային հոսքեր՛՛-ից դուրս մնացած ծավալները: Այս մասին նա ասել է ՛՛Ռոսսիա 1՛՛-ն տված հարցազրույցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Միլլերը, մասնավորապես, ասել է. ՛՛Խոսքը բոլոր այն դուրս մնացող ծավալների մասին է, որոնք մենք կորցրել ենք ՛՛Հյուսիսային հոսքեր՛՛-ի վրա միջազգային ահաբեկչության գործողությունների հետևանքով, այդ պատճառով դրանք կարող են նշանակալի ծավալներ լինել՛՛:

Ղեկավարի խոսքոբ՝ ՛՛Գազպրոմ՛՛-ն ունի ՛՛Հարավային հոսք՛՛ նախագծի իրականացմանը նախապատրաստվելու փորձ։ Նախագիծը դադարեցվել է և ավելի ուշ վերածվել ՛՛Թուրքական հոսք՛՛-ի: ՛՛Հարավային հոսք՛՛-ն ի սկզբանե նախատեսված էր 63 մլրդ խորանարդ մետր գազի հզորությամբ։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ Ռուսաստանը կարող է ՛՛Հյուսիսային հոսքեր՛՛-ի գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա:

  • Կիսվել: