շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գազի պայթյուն՝ Աստրախանի շրջանի շենքերից մեկում

Գազի պայթյուն՝ Աստրախանի շրջանի շենքերից մեկում

Աստրախանի մարզի Կամիզյակսկի շրջանի Գորկու փողոցում այսօր ժամը 04:30-ի սահմաններում 5 հարկանաի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ հոսպիտալացվել է, հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Բաբուշկինը։

«Այսօր վաղ առավոտյան Կամիզյակի 5 հարկանի բնակելի շենքի բնակարաններից մեկում գազի սարքավորումների պայթյուն է եղել: Պայթյունի հետևանքով տուժել է տան 1977 թ.-ի բնակիչը: Նա ջերմային այրվածքներով և շոկային վիճակում հոսպիտալացվել է»,- այս մասին նահանգապետը գրել է Telegram-ում։

Նահանգապետը հավելել է, որ շենքից տարհանվել է 114 մարդ։ Նրանցից 12-ը տեղավորվել է ժամանակավոր կացարանում, մնացածը՝ հարազատների մոտ։

 

Ի սկզբանե ենթադրվել  էր, որ 55-ամյա տղամարդը հնարավոր է՝ թմրամոլ է ու մոռացել է փակել գազօջախի փականը, սակայն մասնագետների կողմից բնակարանը զննելուց հետո պարզվել է, որ պատճառն այլ. հայտնաբերվել է գազի խողովակին  ճկուն կապի չարտոնված ապամոնտաժում»։

Վերջին անգամ բնակարանում ստուգում է կատարվել գրեթե երեք տարի առաջ՝ 2020 թվականի հունվարին, որից հետո սեփականատիրոջը տանը չի հաջողվել գտնել։ Պայթյունի հետևանքով տուժել է միայն բնակարանի տերը։

  • Կիսվել: