ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազի մատակարարումները չեն դադարի, եթե ռուբլով վճարման մասին չի հավաստիացվել մինչեւ ապրիլի 1-ը. Կրեմլ

Գազի մատակարարումները չեն դադարի, եթե ռուբլով վճարման մասին չի հավաստիացվել մինչեւ ապրիլի 1-ը. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու անցման մասին չի տարածվում արդեն մատակարարված գազի վրա, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Առայժմ իրավիճակը հետեւյալն է։ Երեկ ինձ շատ են հարցրել, թե արդյոք սա նշանակում է, որ եթե ռուբլով վճարելու մասին հավաստիացում չկա, ապա ապրիլի 1-ից գազի մատակարարումը կանջատվի։ Ոչ, չի նշանակում»,- ասել է նա լրագրողներին։ «Ըստ էության, այն մատակարարումների վճարումը, որոնք հիմա են կատարվում, պետք է իրականացվի ոչ այսօր։ Այն պետք է իրականացվի ապրիլ ամսվա երկրորդ կեսին, մոտավորապես վերջին կամ էլ անգամ մայիսի սկզբին»,- ավելացրել է Պեսկովը։

«Գազը վաճառողը «Գազպրոմն» է, եւ «Գազպրոմը» ստանում է համապատասխան դիրեկտիվ։ Ուստի այժմ արդեն պետք է դիմել հենց ընկերությանը՝ նրբությունները ճշտելու, այդ նրբությունների հետ կապված հարցերը պարզելու համար»,- ասել է Պեսկովը։

  • Կիսվել: