երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գազի գինը Եվրոպայում հունիսից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց նվազել է գրեթե մինչեւ 1200 դոլար

Գազի գինը Եվրոպայում հունիսից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց նվազել է գրեթե մինչեւ 1200 դոլար

 Գազի գինը Եվրոպայում այսօրվա սակարկությունների ընթացքում հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց նվազել Է գրեթե մինչեւ 1200 դոլար: Այդ մասին վկայում են լոնդոնյան ICE սակարանի տվյալները:

TTF հաբի նոյեմբերյան ֆյուչերսի արժեքը Նիդեռլանդներում նվազել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1202 դոլար: Գազի արժեքի ընդհանուր նվազումն օրվա սկզբից կազմում է 7 տոկոսից ավելի:
 

Գների նվազումը տեղի Է ունենում ԵՄ-ում գազի պաշարների՝ առավելագույնին մոտենալու, տարածաշրջանում հաստատված համեմատաբար տաք եղանակի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: