երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Գազայի հատվածում հարյուրավոր մարդիկ ցույց են կազմակերպել ՀԱՄԱՍ-ի դեմ

Գազայի հատվածում հարյուրավոր մարդիկ ցույց են կազմակերպել ՀԱՄԱՍ-ի դեմ

Գազայի հատվածի հյուսիսում մարտի 25-ին հարյուրավոր պաղեստինցիներ ցույց են անցկացրել՝ պահանջելով դադարեցնել պատերազմն Իսրայելի դեմ։ Ցուցարարները՝ հիմնականում տղամարդիկ, հանդես են եկել են այդ հատվածում իշխող արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ խմբավորման դեմ կարգախոսներով, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ականատեսներին:

ՀԱՄԱՍ-ի դիմակավորված զինյալները զենքով և մահակներով դաժանորեն ցրել են ցույցը: Խմբավորման ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել ցույցի մասին հաղորդումները:

Բողոքի ակցիան տեղի է ունեցել «Իսլամական ջիհադի» զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելուց մեկ օր անց: Իսրայելական բանակն ի պատասխան հրամայել է տարհանել Բեյթ Լահիայի մի քանի շրջանի բնակիչներին, ինչից վերջիններս խիստ վրդովված են:

ՀԱՄԱՍ-ը Գազայում իշխում է 2007 թվականից: Մեկ տարի առաջ այն հաղթել էր Պաղեստինի ընտրությունում և ուժով Գազայից վտարել իր մրցակիցներին:

  • Կիսվել: