երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գազայի հատվածի բնակիչների թիվը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, հասել է 1,4 միլիոնի. ՄԱԿ

Գազայի հատվածի բնակիչների թիվը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, հասել է 1,4 միլիոնի. ՄԱԿ

Մոտ 1,4 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի պատճառով, հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը: Սա Գազայի մոտ 2,2 միլիոն բնակչության մեծամասնությունն է:

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի ընթացքում զոհվել է 1400 իսրայելցի, իսրայելական բանակի գործողությունների արդյունքում զոհվել է 4137 պաղեստինցի՝ համաձայն Գազայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների։

Ավելի վաղ Իսրայելը, պատրաստվելով բանակը մտցնել Գազայի հատված, պահանջել էր իր հյուսիսային հատվածի խաղաղ բնակչությանը, ներառյալ հենց Գազա քաղաքը, շտապ տարհանել հարավ:

  • Կիսվել: