կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գարրի Կասպարովը Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ

Գարրի Կասպարովը Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ

«Ռոսֆինմոնիտորինգ»-ը ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում ավելացրել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովին (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ)։ Այս մասին ասված է ծառայության կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ 2023 թվականի դեկտեմբերին Մոսկվայի ՆԳՆ-ն հանցագործության նշաններ է հայտնաբերել Կասպարովի և «Ազատ Ռուսաստան» ֆորումի համահիմնադիր Իվան Տյուտրինի գործողություններում, այն բանից հետո, երբ նրանք աճուրդ են անցկացրել՝ միջոցներ հայթայթելու Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար, ովքեր Ուկրաինայի կողմից մասնակցում են ռուսական բանակի դեմ ռազմական գործողություններին:

Նրանց կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։

 

  • Կիսվել: