շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
G7-ի երկրները ռուբլով չեն վճարի ռուսական նավթի, գազի և ածխի համար. Գերմանիայի էներգետիկայի նախարար

G7-ի երկրները ռուբլով չեն վճարի ռուսական նավթի, գազի և ածխի համար. Գերմանիայի էներգետիկայի նախարար

G7-ի երկրները ռուբլով չեն վճարի ռուսական նավթի, գազի և ածխի համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, տեղեկացնում է Associated Press-ը:

Նշվում է, որ նա հավելել է, պետությունները պատրաստ են բոլոր սցենարներին, այդ թվում՝ գազի մատակարարումների դադարեցմանը:

Նշենք, որ մինչ այս հայտարարությունը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ անվճար գազ չի լինի, եթե Եվրոպան հրաժարվի ռուբլով վճարելուց: Նա հայտնել էր, որ Ռուսաստանը դիտարկում է տարբերակներ, թե ինչպես են եվրոպական երկրները ռուբլով վճարելու «Գազպրոմին»:

Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահ Պուտինի հրամանով Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրներն այսուհետև գազի դիմաց վճարումները կատարելու են ռուբլով:

 

  • Կիսվել: