շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Ֆրանսիայում 180 ուղևորով գնացքը դուրս է եկել ռելսերից․ տուժել է առնվազն 44 մարդ

Ֆրանսիայում 180 ուղևորով գնացքը դուրս է եկել ռելսերից․ տուժել է առնվազն 44 մարդ

Առնվազն 44 մարդ է տուժել, որոնցից մեկը ստացել է ծանր վնասվածքներ, Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով։ Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի երեկոյան Կլեոն կոմունայի մոտ, Ռուանից հարավ, հայտնում է AFP-ն:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ 18-ամյա կնոջը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն հայտնել է, որ վթարի պահին Նորմանդիայում Ռուանի և Կանի միջև ընթացող գնացքում եղել է մոտ 180 ուղևոր։ Դեպքի վայր են ուղարկվել 140 հրշեջ և այլ արտակարգ ծառայությունների աշխատակիցներ։

Գնացքի ռելսերից դուրս գալը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:00-ից քիչ առաջ (Մոսկվայի ժամանակով՝ 21:00-ին)։ Վթարից հետո տեղական իշխանությունները գործարկել են մեծ թվով տուժածներով միջադեպերին արձագանքելու պլանը։

Ավելի ուշ հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ուղևորները լքում վթարված գնացքը։ Հաղորդվում է, որ երեք վագոն շրջվել է։

Գնացքի ռելսերից դուրս գալու պատճառը դեռևս չի հաստատվել։

Պետական երկաթուղային օպերատոր SNCF-ը հայտնել է այս շրջանում երթուղիների շարժի լուրջ խափանումների մասին։ Ուղևորների համար կազմակերպվում են ավտոբուսային փոխադրումներ, որոնք պետք է փոխարինեն չեղարկված կամ ուշացած գնացքներին։

  • Կիսվել: