շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ֆրանսիայի նախագահը ողջունել է Ադրբեջանից Հայաստան 10 ռազմագերու վերադարձը

Ֆրանսիայի նախագահը ողջունել է Ադրբեջանից Հայաստան 10 ռազմագերու վերադարձը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է դեկտեմբերի 19-ին  Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։ 

Այս մասին Էմանուել Մակրոնը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ազատ են արձակվել 10 հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական Միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք գնում»,- գրել է նա։
 
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ

  • Կիսվել: