երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է Ասանժին ապաստան տրամադրելու բանաձևը

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է Ասանժին ապաստան տրամադրելու բանաձևը

Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է բանաձևը, որով կոչ էր արվում կառավարությանը քաղաքական ապաստան տրամադրել  WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանաձևի հեղինակների կարծիքով՝ «Ասանժի հանցանքն այն է, որ նա ճշմարտությունն է հայտնել, զբաղվել է լրագրությամբ»: «Հիմա ավելին, քան երբևէ Ֆրանսիան պետք է ապաստան տրամադրի Ասանժին»,- ասվում է ներկայացված փաստաթղթում:

Նախագծի ևս մեկ դրույթով կոչ էր արվում դյուրացնել ապաստան տրամադրելու գործընթացը նմանօրինակ գործունեությամբ զբաղվող անձանց համար:

  • Կիսվել: