Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Իսրայելում իր երկրորդ քաղաքացու մահվան մասին
Ֆրանսիայի երկրորդ քաղաքացին զոհվել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Ֆրանսիան ցավում է իր երկրորդ քաղաքացու ողբերգական մահվան համար, ով դարձել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունների զոհը: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրա մտերիմներին»,-ասվում է հաղորդագրությունում:
ԱԳՆ-ում նշել են, որ շարունակում են աշխատանքները մի շարք քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ։
Ինչպես հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից, Թել Ավիվում երկրի հյուպատոսությունում գրանցված է 62 հազար ֆրանսիացի, Երուսաղեմում՝ 25 հազար։
Գերատեսչությունը ևս մեկ անգամ կոչ է արել իր քաղաքացիներին լինել զգոն և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։