Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԼՂ-ում հրադադարի խախտումը
Ֆրանսիան դատապարտում է ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մենք դատապարտում ենք բռնության շարունակումը՝ որ կողմից էլ որ այն լինի և կողմերին այս ամենին վերջ դնելու կոչ անում»,-նշել է ներկայացուցիչը: