ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ռուսաստանին կոչ է արել վերանայել հացահատիկային գործարքի վերաբերյալ իր որոշումը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ռուսաստանին կոչ է արել վերանայել հացահատիկային գործարքի վերաբերյալ իր որոշումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Twitter-ի իր էջում Ռուսաստանին կոչ է արել վերանայել հացահատիկային գործարքի վերաբերյալ իր որոշումը։

Նրա խոսքով, հրաժարվելով գործարքին մասնակցությունից՝ «Ռուսաստանը խորացնում է համաշխարհային պարենային ճգնաժամը», իսկ որոշումն ունի «լուրջ հետեւանքներ»։

«Ռուսաստանը պետք է վերանայի այդ որոշումը»,- ընդգծել է Կոլոննան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խափանել հացահատիկային գործարքը, որպեսզի Կիեւի միջուկային շանտաժին նաեւ պարենայինը ավելանա։

Մինչ այդ Սեւաստոպոլի ծոցում ՌԴ Սեւծովյան նավատորմի նավերի վրա Ուկրաինայի հարձակումից հետո Ռուսաստանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պաշտոնապես ծանուցել էր հացահատիկային գործարքին իր մասնակցությունը դադարեցնելու մասին։

 

  • Կիսվել: