երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
«Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը». Մակրոն

«Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցել ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը». Մակրոն

Ֆրանսիան պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության գործում:

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

Բացի այդ, Մակրոնը ԼՂ հարցով ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով հետևյալը.«Լեռնային Ղարաբաղում զենքերը լռեցին: Մենք այժմ աշխատում ենք ժառանգության և մշակութային զինադադարի շուրջ, Հայաստանի, Ադրբեջանի, Մինսկի խմբի մեր գործընկերների հետ միասին պահպանելու և վերականգնելու ամբողջ տարածաշրջանի բազմազանության և հարստության գանձերը»:

  • Կիսվել: