ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ֆրանսիան կալանել է ռուս միլիարդատիրոջ 2 զբոսանավերը

Ֆրանսիան կալանել է ռուս միլիարդատիրոջ 2 զբոսանավերը

Ֆրանսիայի իշխանությունները Լազուրե ափին երկու զբոսանավ են կալանել, որոնք ենթադրաբար կապված են ռուս գործարար Ալեքսեյ Կուզմիչովի հետ։ Խոսքը 17 մ երկարությամբ La Petite Ourse զբոսանավի և 26 մ երկարությամբ մեկ այլ La Grande Ourse նավի մասին է, որոնց արժեքը, ըստ Liberation-ի, գնահատվում է համապատասխանաբար 20 միլիոն եվրո և 50 միլիոն եվրո։ Երկու զբոսանավերն էլ գրանցված են Մալթայում։

Forbes-ը Կուզմիչևի կարողությունը գնահատում է 7,8 միլիարդ դոլար։ Մարտի 15-ին միլիարդատերը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ։

  • Կիսվել: