շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ֆրանսիան կաջակցի ECOWAS-ի ցանկացած գործողություններին՝ Նիգերում ապստամբությունը ճնշելու և սահմանադրական կարգը վերականգնելու համար. Մակրոն

Ֆրանսիան կաջակցի ECOWAS-ի ցանկացած գործողություններին՝ Նիգերում ապստամբությունը ճնշելու և սահմանադրական կարգը վերականգնելու համար. Մակրոն

Ֆրանսիան կաջակցի Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի` ECOWAS-ի ցանկացած գործողություն` ներառյալ ռազմական գործողությունները՝ Նիգերում ապստամբությունը ճնշելու և սահմանադրական կարգը վերականգնելու համար: Այս մասին, ելույթ ունենալով դեսպանների համաժողովում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք աջակցում ենք ECOWAS-ի դիվանագիտական և, եթե որոշվի, ռազմական գործունեությունը՛՛։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան կաջակցի Նիգերի ընտրված նախագահ Մուհամեդ Բազումին: Նա հավելել է, որ դատապարտել է այն երկրների գործողությունները, որոնք փորձում են որևէ հարաբերություն հաստատել ապստամբների հետ։

Ֆրանսիայի նախագահը նաև Նիգերի ժողովրդին կոչ է արել չլսել հայտարարությունները, թե Ֆրանսիան դարձել է Նիգերի թշնամին։ Նա հավելել է, այժմ երկրի համար գլխավոր խնդիրը անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարից հրաժարվելն է, ինչին ապստամբները ենթարկում են քաղաքացիներին։

՛՛Ապստամբները նաև հրաժարվում են բարենպաստ տնտեսական քաղաքականությունից և կորցնում են միջազգային ֆինանսավորումը, որը երկիրը դուրս կբերի աղքատությունից՛՛,- ասել է Մակրոնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիգերում ռազմական ապստամբություն է տեղի ունեցել հուլիսի վերջին։ Օգոստոսի կեսերին ECOWAS-ը պատրաստել էր ուժեր Նիգերում միջամտելու համար: Օգոստոսի 19-ին ECOWAS-ի պատվիրակությունն այցելել էր Նիգեր՝ բանակցությունների համար, որոնք անարդյունք էին ավարտվել: Նիգերի ապստամբներին աջակցում են Մալին և Բուրկինա Ֆասոն։ Ներխուժման դեպքում ապստամբները թույլ են տվել նշված երկրներին Նիգեր մտցնել իրենց զորքերը։

  • Կիսվել: