Ֆրանսիան Իրանին կոչ է արել դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը
Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
Նա Իրանի գործողություններն անվանել է սպառնալիք տարածաշրջանի երկրների և Եվրոպայի կայունությանը։
Բարոն նաև ընդգծել է Թեհրանի կողմից այս հարցում իր մոտեցումը փոխելու անհրաժեշտությունը։


