երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում․ Զախարովան՝ Ֆրանսիայի մատակարարած սպառազինության մասին

Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում․ Զախարովան՝ Ֆրանսիայի մատակարարած սպառազինության մասին

Ուկրաինայում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերել իրական մարտական գործողությունների պայմաններում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին լիովին բավարարում է Ֆրանսիայի մատակարարած սպառազինությունը։
 
Զախարովան, անդրադառնալով հարցին, միամիտ անվանեց ֆրանսիական զրահամեքենաների վրա, այսպես ասած, հույսը դնելը։
 
«Եթե պարզապես հրապարակներում ցուցադրելու համար է, միգուցե իմաստ կա, բայց եթե արդյունավետության մասին խոսենք, կարող են գալ, մեր զինվորականները պատմել։ Պարզապես Ֆրանսիան Հայաստանին վաճառել է ոչ պիտանի մի բան, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններում»,- նշեց Զախարովան։
Զախարովայի համար առեղծված է, թե ինչպես կարող է դա նպաստել Հայաստանի սուվերեն տարածքի պաշտպանությանը։ Նա նաև շեշտեց, որ ռազմական տեխնիկայի նման «սոլյանկան» (նկատի ունի խառնաշփոթ,–խմբ)ե րբևէ չի նպաստել երկրի պաշտպանունակության բարձրացմանը։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: