երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան Իրանին խնդրել են ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից

Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան Իրանին խնդրել են ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից

Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդները բոլոր պետություններին կոչ են արել խուսափել Իրաքում հակամարտության սրացումից եւ Իրանին խնդրել են ձեռնպահ մնալ տարածաշրջանում ցանկացած գործողությունից, տեղեկացնում է DW-ը:

Նշված պետությունների ղեկավարները Թեհրանին խնդրել են նաեւ վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանը: Այս մասին ասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի համատեղ հայտարարության մեջ: Նրանք նաեւ Իրաքի իշխանություններին կոչ են արել աջակցել միջազգային կոալիցիային:

Նշենք, որ ավելի վաղ Բաղդադում կողմ են քվեարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցով կոալիցիայի մասին համաձայնագրի խզման օգտին: Ըստ այդ որոշման՝ Իրաքում արտասահմանյան ռազմական ներկայությունը պետք է դադարեցվի: 

Եվրոպացի առաջնորդները հայտարարել են նաեւ, որ մտահոգված են տարածաշրջանում Իրանի բացասական դերով եւ դատապարտել են Իրաքում միջազգային կոալիցիայի հարվածները: 

Հիշեցնենք, որ տարածաշրջանում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում հրթիռակոծության արդյունքում սպանվել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին:  

  • Կիսվել: