Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը ՌԴ-ին կոչ են արել՝ երկխոսություն սկսել Եվրոպայի անվտանգության շուրջ
Ֆրանսիան, Գերմանիան եւ Լեհաստանը՝ Վեյմարյան եռանկյունու երկրները, հանդես են եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին կոչ են անում՝ երկխոսություն սկսել եվրոպական մայր ցամաքում անվտանգության ապահովման հարցերի շուրջ:
Նրանք ընդգծել են, որ պատրաստ են «կոնստուկտիվ կերպով մասնակցել անվտանգության այն հարցերի շուրջ բանակցություններին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Փաստաթղթում ասվում Է. «Վեյմարյան եռանկյունու պետությունների ու կառավարությունների ղեկավարներն ընդգծել են իրենց հանձնառությունն անվտանգության եվրոպական ու անդրատլանտյան ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»:
Կողմերը հերթական անգամ հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու եւ Ռուսաստանի համար «հետեւանքների» մասին՝ ի դեպս իրադրության սրման, պաշտպանել են Նորմանդական ձեւաչափի դերը Մինսկի համաձայնությունների իրականացման գործում: Երեք երկրների ղեկավարները նշել են, որ ՆԱՏՕ-ն պետք Է «մշտապես վերանայի պաշտպանության եւ զսպման իր ռազմավարությունը՝ հաշվի առնելով իրական իրադրության եւ «առաջնաթեւում ներկայության ընդլայնման մասին դաշինքի ծրագրի շրջանակներում փոփոխությունները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: