չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ֆրանսիան տուգանել է Google-ին 150 000 000 եվրո, Facebook-ին՝ 60 000 000

Ֆրանսիան տուգանել է Google-ին 150 000 000 եվրո, Facebook-ին՝ 60 000 000

Ֆրանսիայի տվյալների գաղտնիության վերահսկման ծառայությունը տուգանել է Google եւ Facebook ընկերություններին cookies ֆայլերի օգտագործման խախտումների համար։

Կարգավորողը նշում է, որ cookies-ի ընդունման համար facebook.com, youtube.com եւ google.fr կայքերում բավական է, որպեսզի օգտատերերը մկնիկով մի սեղմում անեն։ Իսկ ահա հրաժարվել օնլայն-թրեքներից նույն հեշտությամբ չի ստացվում։
Հենց դրա համար է Ֆրանսիայի տվյալների գաղտնիության վերահսկման ծառայությունը տուգանել ընկերություններին։ Google-ը պետք է վճարի 150 000 000 եվրո, Facebook-ը՝ 60 000 000։ Ընդ որում՝ երկու ընկերությունը երեք ամիս ունի, որպեսզի cookies-ից հրաժարվելու ընթացակարգը դարձնի նույնքան պարզ, որքան եւ դրանց օգտագործման համաձայնության գործընթացը։
 
Պահանջների չկատարման դեպքում Google-ը եւ Facebook-ը ստիպված կլինեն վճարել լրացուցիչ 100 000 եվրո յուրաքանչյուր  բաց թողնված օրվա համար, տեղեկացնում է Reuters-ը։

  • Կիսվել: