կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ֆրանսիան 12 միլիոն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիային

Ֆրանսիան 12 միլիոն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիային

Ֆրանսիան 12 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի երկրաշարժից տուժած սիրիացիներին,հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելման։

Վերջինս նշել է, որ օգնությունը կբաժանվի երկրաշարժից տուժած բոլոր շրջաններին։ Այդ գումարից 10 միլիոնը կհատկացվի մարդասիրական օգնության համար, ևս երկուսը քննարկվում է որպես պարենային օգնություն։

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Սիրիայում երկրաշարժի հետևանքով կա 1347 զոհ, վիրավորվել է 2295 մարդ։ 

  • Կիսվել: