Ֆրանսիացի դերասանուհին մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության բեմում
Ֆրանսիացի դերասանուհի Քորին Մասիերոն մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության բեմում։ Այս մասին հայտնում է France Presse-ն։
57-ամյա դերասանուհին բեմ է բարձրացել մերկ` վրան գցած ավանակի տեսքով թիկնոց, որն ամբողջությամբ ներկված է եղել կարմիր՝ դրան արյունոտ տեսք հաղորդելու համար։
Բեմում դերասանուհին հանել է թիկնոցը. նրա մեջքին գրված է եղել․ «Չկա՛ մշակույթ, չկա՛ ապագա»։ Դերասանուհին դիմել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսին՝ մշակույթն իրենց վերադարձնելու կոչով։
«Վերադարձրեք մեզ մշակույթը, Ժա՛ն»,-գրված է եղել դերասանուհու մեջքին: