կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ford Motor-ը հեռանում է Ռուսաստանից

Ford Motor-ը հեռանում է Ռուսաստանից

Ամերիկյան Ford Motor կոնցեռնը հեռանում է Ռուսաստանից՝ վաճառելով իր մասնաբաժինը Sollers համատեղ ձեռնարկությունում։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Մասնավորապես՝ նշվում է, որ Ford Motor Company-ն ավարտել է իր դուրս գալը Ռուսաստանում նախկինում կասեցված գործունեությունից՝ վաճառելով Sollers Ford համատեղ ձեռնարկության իր 49% բաժնեմասը:

Բացի այդ՝ Ford-ի բաժնետոմսերը համատեղ ձեռնարկությանը կփոխանցվեն անվանական արժեքով, սակայն ավտոարտադրողն իրավունք է վերապահում հետ գնել արժեթղթերը հինգ տարվա ընթացքում, եթե, ինչպես ասված է հաղորդագրության մեջ, ՛՛աշխարհում իրավիճակը փոխվի՛՛։

 

  • Կիսվել: