ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Fitch-ը հաստատել է Թուրքիայի վարկանիշը «B» մակարդակում

Fitch-ը հաստատել է Թուրքիայի վարկանիշը «B» մակարդակում

Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը հաստատել է Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները (ԷԴՎ) արտարժույթով եւ ազգային արժույթներով «B» մակարդակում, կանխատեսումը բացասական է, հայտնում է գործակալությունը։

Երկրի կարճաժամկետ ԷԴՎ-ները երկու արժույթներով մնացել են «B» մակարդակում, իսկ երկրի վերին շեմի վարկանիշը նույնպես հաստատվել է «B» մակարդակում:

«B» մակարդակում Թուրքիայի վարկանիշն արտացոլում է թույլ արտաքին ֆինանսները, աճող տնտեսական աղավաղումները՝ պայմանավորված ավելի ու ավելի ռեակցիոն եւ ոչ ավանդական քաղաքականությամբ, ինչպես նաեւ քաղաքական ու աշխարհաքաղաքական ռիսկերով։

Որպես վարկանիշի համար դրական գործոններ՝ Fitch-ը նշում է մեծ եւ դիվերսիֆիկացված տնտեսությունը եւ պետական պարտքի համեմատաբար ցածր մակարդակը։

Բացասական հեռանկարն արտացոլում է գործակալության տեսակետն այն մասին, որ Թուրքիայի անհետեւողական քաղաքականությունը կաջակցի լիրայի եւ միջազգային պահուստների թուլացմանը, գնաճի բարձր մակարդակի վրա եւ կազդի արտաքին ֆինանսավորման հասանելիության եւ արժեքի վրա:

Fitch-ը կանխատեսում է, որ երկրի ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կդանդաղի մինչեւ 2,5%՝ նախորդ տարվա 5,6%-ից: Փետրվարյան երկրաշարժերի բացասական ազդեցությունը մասամբ կփոխհատուցվի մայիսի ընտրություններին ընդառաջ հարկաբյուջետային եւ վարկային խթանմամբ։ 2024 թվականին, ըստ գործակալության ակնկալիքների, արտաքին պահանջարկի հաշվին տնտեսական աճը կարագանա մինչեւ 3 տոկոս։

  • Կիսվել: