երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆինլանդիայի նախագահը կողմ է Ռուսաստանի հետ սահմանը փակելու կառավարության որոշմանը

Ֆինլանդիայի նախագահը կողմ է Ռուսաստանի հետ սահմանը փակելու կառավարության որոշմանը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը պաշտպանել է Ռուսաստանի հետ սահմանին ճանապարհային անցակետերն անժամկետ փակելու կառավարության որոշումը։ Այս մասին նա ասել է Yle TV-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Արևելյան սահմանը փակ պահելու որոշումը ճիշտ է»,-նշել է Ստուբը:

Նրա խոսքով՝ սահմանը փակ է, որպեսզի փախստականների հետ կապված իրավիճակը չդառնա անվերահսկելի, իսկ կառավարության գործողությունները օգնեցին խուսափել քաոսից։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Ֆինլանդիայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել անժամկետ փակել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը: Դրանք փակ էին դեռ 2023 թվականի նոյեմբերի վերջից՝ ըստ Ֆինլանդիայի իշխանությունների՝ փախստականների անվերահսկելի ժամանման պատճառով։

  • Կիսվել: