հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ որպես մեզ F-16-ի վաճառքի պայման, անթույլատրելի է. Թուրքիայի ԱԳՆ

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ որպես մեզ F-16-ի վաճառքի պայման, անթույլատրելի է. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան կարծում է, որ Շվեդիան դեռ պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ նրա անդամակցությունը Դաշինքին պայման դարձնել՝ Անկարային ԱՄՆ-ի F-16 ինքնաթիռների վաճառքի համար, անթույլատրելի է։ Այս մասին A Haber-ի եթերում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նրանք փորձում են առաջ քաշել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ որպես մեզ F-16-ի վաճառքի պայման։ Սա անընդունելի է, մենք սա չենք ընդունում։ Մենք հավանություն ենք տվել Ֆինլանդիային, բայց առայժմ բացառել ենք Շվեդիային։ Նա դեռ հեռու է ՆԱՏՕ-ին անդամակցելուց, պատրաստ չէ եւ հեռու է դրանից։ Նրան ժամանակ է պետք՛՛:

Չավուշօղլուն միեւնույն ժամանակ նաև ասել է, որ ԱՄՆ-ում Թուրքիային ինքնաթիռներ վաճառելու հարցում ՛՛ակտիվությունն աճել է՛՛, ինչը, նրա խոսքով, դրական արդյունքի հույս է տալիս։

 

  • Կիսվել: