երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ֆինլանդիան սառեցրել է գրեթե 200 մլն եվրոյի ռուսական ակտիվները

Ֆինլանդիան սառեցրել է գրեթե 200 մլն եվրոյի ռուսական ակտիվները

Ֆինլանդիան, որպես պատժամիջոցների մաս, սառեցրել է 187 մլն եվրոյի ռուսական ակտիվները։

«Երկրում սառեցված ակտիվների գործերը վարում է պարտքերի հավաքագրման բաժինը։ Այս պահին գործակալությունը սառեցրել է 187 միլիոն եվրոյի ակտիվներ»,- ասվում է զեկույցում։

Ինչպես նշել է երկրի արտաքին գործերի նախարարության պատժամիջոցների բաժնի ղեկավար Պիա Սաարիվաարան, խոսքը անշարժ գույքի, բաժնետոմսերի, մեքենաների, զբոսանավերի, ինքնաթիռների և այլ արժեքավոր գույքի մասին է։

2022 թվականի սեպտեմբերին հաղորդվել էր, որ Ֆինլանդիայի իշխանությունները 189 միլիոն եվրոյի ընդհանուր գումարով բռնագրավել են Ռուսաստանի քաղաքացիների ունեցվածքը։ Դրանք վերաբերել են Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց և կազմակերպությունների գույքին։ Ընդհանուր առմամբ կայացվել է գույքի վրա ժամանակավոր կամ մշտական կալանք դնելու շուրջ 200 որոշում։

2022 թվականի նոյեմբերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից հիմնադրամ ստեղծել՝ Ուկրաինային օգնություն հատկացնելու համար։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ արգելափակված են Ռուսաստանի Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրո պահուստները և 19 միլիարդ եվրոյի հասնող ռուս գործարարների մասնավոր միջոցները:

  • Կիսվել: