չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ֆինլանդիան փակում է սահմանը ռուս զբոսաշրջիկների համար

Ֆինլանդիան փակում է սահմանը ռուս զբոսաշրջիկների համար

Ֆինլանդիան կփակի սահմանը ռուս զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։

Զբոսաշրջիկները չեն կարողանա հատել Ռուսաստան-Ֆինլանդիա սահմանը սեպտեմբերի 30-ի կեսգիշերից հետո: Նախարարը պարզաբանել է՝ որոշումը չի տարածվում մարդասիրական նկատառումներով երկիր մուտք գործող քաղաքացիների վրա։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրում անշարժ գույք ունենալու փաստը չի լինի հարգելի պատճառ Ֆինլանդիա այցելելու համար:

 

  • Կիսվել: