երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Ֆիլիպիններում խորտակվել է լաստանավ. կա առնվազն 15 զnհ, 43 անհետ կորած

Ֆիլիպիններում խորտակվել է լաստանավ. կա առնվազն 15 զnհ, 43 անհետ կորած

Երկուշաբթի գիշերը Ֆիլիպիններում խորտակվել է հարյուրավոր ուղևորներ տեղափոխող լաստանավ, հաղորդել է GMA News-ը։

 

«Տրիշա Քերստին 3» լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, 43 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Բասիլան նահանգի նահանգապետ Մուջիվ Հաթամանի խոսքով՝ որոնողական-փրկարարական գործողության ընթացքում փրկվել է 317 մարդ։ Փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնումները։

Հաղորդվում է, որ նավը Զամբոանգա նավահանգստային քաղաքից ուղևորվում էր Սուլու նահանգի հարավային Ջոլո կղզի։

  • Կիսվել: