երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ֆիդանը կհանդիպի աֆրիկյան 14 պետությունների արտգործնախարարների հետ

Ֆիդանը կհանդիպի աֆրիկյան 14 պետությունների արտգործնախարարների հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 2-ից 3-ն Ջիբութիում մասնակցելու է «Թուրքիա-Աֆրիկա համագործակցության 3-րդ համաժողովին», գրում է ermenihaber.am-ը:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը հանդիպելու է աֆրիկյան 14 երկրի արտգործնախարարների հետ։ Նշվում է նաև, որ սա Թուրքիայից Ջիբութի առաջին այցն է ԱԳ նախարարի մակարդակով։

Համաժողովի ընթացքում քննարկվելու են 2022-2026թթ. «Համատեղ գործողությունների ծրագրում» տեղ գտած նախագծերի իրականացման համար աֆրիկացի գործընկերների հետ կատարվելիք քայլերը։

Բացի այդ, Ֆիդանն ընդգծելու է Թուրքիայի աջակցությունը «Աֆրիկյան միությանը» G20-ի լիիրավ անդամ դառնալու մասով։

Հիշեցնենք, որ համատեղ գործողությունների պլանն ընդունվել է 2021-ին անցկացված «Թուրքիա-Աֆրիկա գործընեկրության գագաթնաժողովում»։

Այն ենթադրում է մի շարք ծրագրերի իրականացում, որոնք վերաբերում են խաղաղությանը, անվտանգությանը, կառավարմանը, առևտրին, ներդրումներին, արդյունաբերությանը, կրթությանը, գիտությանը, տեխնոլոգիաներին և ինովացիաներին, երիտասարների և կանանց զարգացմանը, ենթակառուցվածների զարգացմանն ու գյուղատնտեսությանը, ինչպես նաև առողջապահության զարգացմանը։

 

  • Կիսվել: