շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ֆիդանը և Բլինքենը կրկին հեռախոսով քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև լարված իրավիճակը

Ֆիդանը և Բլինքենը կրկին հեռախոսով քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև լարված իրավիճակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի և Պաղեստինի միջև վերջին լարվածության ֆոնին, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները։

Աղբյուրները հավելել են, որ Ֆիդանը և Բլինքենը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները։

Սա նրանց երկրորդ հեռախոսազրույցն է  Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության սրացումից հետո։

  • Կիսվել: