կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Ֆիդանն իր ուկրաինացի գործընկերոջը պատմել է «այն մասին, թե ինչ է լսել և տեսել Մոսկվայում»

Ֆիդանն իր ուկրաինացի գործընկերոջը պատմել է «այն մասին, թե ինչ է լսել և տեսել Մոսկվայում»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր ուկրաինացի գործընկեր Անդրիյ Սիբիհային պատմել է «այն մասին, ինչ լսել և տեսել է Մոսկվայում»։

«Մենք շնորհակալ ենք Թուրքիային՝ օգնության համար և անհամբեր սպասում ենք Անկարայի շարունակական աջակցությանը։ Հաքանը նոր է վերադարձել Մոսկվայից և մանրամասն տեղեկացրել է ինձ այնտեղ լսածի ու տեսածի մասին»,- Սիբիհան այդ մասին հայտարարել է Կիևում ուրբաթ՝ մայիսի 30-ին Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Նշվում է, որ նախարարները մանրամասն քննարկել են խաղաղության գործընթացը և լիակատար հրադադարի, գերիների ազատ արձակման և այլ հարցեր։

Սիբիհան նաև ասել է, որ նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղություն հաստատելու քայլերը, մասնավորապես՝ սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը, որտեղ, ըստ Ուկրաինայի արտգործնախարարի, Կիևն ու Անկարան «ունեն ընդհանուր դիրքորոշում»։ Սիբիհան հավելել է, որ Ուկրաինան գնահատում է Թուրքիայի աջակցությունը երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, մասնավորապես՝ Ղրիմի հարցում, ինչպես նաև պաշտպանում է Ղրիմի թաթար ժողովրդի իրավունքները։

Հաքան Ֆիդանը Մոսկվա է այցելել մայիսի 27-ին և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկու և իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

  • Կիսվել: