կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
FAO-ն գրանցել է վերջին 1,5 տարվա ընթացքում պարենի համաշխարհային գների ամենաարագ աճը

FAO-ն գրանցել է վերջին 1,5 տարվա ընթացքում պարենի համաշխարհային գների ամենաարագ աճը

Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին աճել են ամենաարագ տեմպերով վերջին 18 ամիսների ընթացքում։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գների ինդեքսը, որը հետևում է պարենային որոշ ապրանքների միջազգային գների ամսական փոփոխություններին, սեպտեմբերին կազմել է 124,4, ինչը 3%-ով ավելի է օգոստոսի համեմատ և 2,1%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։

Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, հիմնական պարենային ապրանքների գների աճը պայմանավորված է շաքարավազի միջազգային գների աճով՝ 10,4%-ով։ Հացահատիկի գների ինդեքսն աճել է 3%-ով։ Դրան նպաստել է ցորենի և եգիպտացորենի արտահանման գների աճը։ FAO-ն բացատրում է, որ ցորենի միջազգային գները հիմնականում բարձրացել են Կանադայում և ԵՄ-ում չափազանց խոնավ եղանակային պայմանների՝ բերքի վրա բացասական ազդեցության հետ կապված, թեև դա մասամբ փոխհատուցվել է սևծովյան տարածաշրջանի մրցունակ գներով:

Գների ինդեքսն աճել է նաև բուսական յուղի՝ 4,6%, կաթնամթերքի՝ 3,8% և մսի՝ 0,4% ապրանքախմբերում։

  • Կիսվել: