հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵԺԿ-ն գալիք ընտրություններին աջակցությունն է հայտնել ՀՀԿ-ին

ԵԺԿ-ն գալիք ընտրություններին աջակցությունն է հայտնել ՀՀԿ-ին

Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը գալիք ընտրություններին իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին ԵԺԿ տարածած հայտարարության մեջ նշված է.

«Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել մեր անդամ կուսակցությանը` Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Հայաստանը տարածաշրջանում մեզ համար հուսալի գործընկեր է, և մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Եվրամիության միջև ավելի սերտ հարաբերությունների օգտին:

Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ և բացառել բոլոր հնարավոր անօրինությունները, պետական աշխատողների վրա ճնշումները և պետական   ռեսուրսների չարաշահումը:

Մենք խրախուսում ենք բոլոր ներգրավված ուժերին գործընթացին ցուցաբերել կառուցողական մոտեցում և պահպանել ժողովրդավարությունը:

Վերջին ամիսներին Հայաստանը շատ ցավոտ և դժվար ժամանակներ է ապրել: Հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետական   կուսակցությունը ի վիճակի է իր ներդրումն ունենալ երկրում և տարածաշրջանում անվտանգության վերականգնման գործում և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ` ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի:

Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների ընթացքին և շարունակելու ենք մշտապես կապի մեջ լինել մեր անդամ կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ»:

  • Կիսվել: