կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Եվրոպայում ջրհեղեղի հետևանքով արդեն 17 զոհ կա

Եվրոպայում ջրհեղեղի հետևանքով արդեն 17 զոհ կա

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ռումինիայից Լեհաստան ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, տեղեկացնում է Reuters-ը։

Այսօր Լեհաստանի և Չեխիայի մի շարք շրջանների բնակիչներ շտապ տարհանվել են, այդ նույն ժամանակ Կենտրոնական Եվրոպայի մյուս տարածաշրջաններում սկսել են վերացնել ավերածությունների և զոհերի հանգեցրած՝ վերջին երկու տասնամյակի ամենասարսափելի ջրհեղեղի հետևանքները:

Չեխիայի և Լեհաստանի միջև սահմանային տարածքները տուժել են հանգստյան օրերին, քանի որ անցյալ շաբաթ հորդառատ անձրևները շարունակվել են, իսկ ջրի մակարդակի բարձրացման պատճառով կամուրջներ են փլուզվել, բազմաթիվ մարդիկ են տարհանվել, ավտոմեքենաներ և տներ են վնասվել:

Կեսօրից հետո Լեհաստանի հարավի՝ ավելի քան 40 հազար բնակիչ ունեցող Նեյսե քաղաքի քաղաքապետը մոտակա ափի վնասումից հետո բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել:

  • Կիսվել: